Ձորագյուղում շատ շրջեցինք, տեսնելու ու ասելու շատ բան կա, ամեն ինչ համահունչ է գյուղական կյանքին, բայց կա մի տխուր փաստ՝ գյուղը դատարկվում է, ինչպես ամեն տեղ մեր երկրում: Գյուղը հիմանկանում ունի ենթակառուցվածքային խնդիրներ ՝ ճանապարհ, գազ, խմելու ջրի ներքին ցանցի մաշվածություն և սրանից բխող կենցաղային դժվարություններ: Չնայած այս ամենին ձորագյուղցիները շատ հյուրընկալ ու հյուրասեր մադիկ են, դուռը թակելուց հետո՝ «համացեք» բառին հաջորդում է «ի՞նչ հյուրասիրենք Ձեզ» ու սկսվում է անվերջ թվացող ուտելիքների ու կոմպոտների տեսականու շարքը: